Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեղապարտը մեղադրող է դարձել

Մեղապարտը մեղադրող է դարձել
15.02.2019 | 01:37

Գրեթե մեկ տարի է, ինչ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ սկսվել են այնպիսի վայրագ ֆիզիկական-հոգեբանական հարձակումներ, որոնց նմանն անգամ Խորհրդային Միությունը թույլ չէր տա: Հայ ժողովրդի հանդեպ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը ներքին հոգեվաճառների հետ մի մեծ դավադրություն են կազմակերպել մեր եկեղեցու դեմ, այդպիսով՝ նաև հայ ժողովրդի:


Այս օրերին Առաքելական եկեղեցու յուրաքանչյուր անդամ պետք է հնարավորինս զգոն լինի՝ եկեղեցու դեմ ցանկացած դավադրություն կանխելու համար: Ցավոք, այդպես չի մտածում Հայ առաքելական եկեղեցու էջմիածնական տեղապահ Խորեն վարդապետ Առաքելյանը: Ընդանրապես, այս մարդն ի սկզբանե հայտնի է եղել իր սկանդալային, հայ եկեղեցականին ոչ հարիր պահվածքով: Ավելին՝ նրա անունը նախկինում կապվում էր համասեռամոլության և մանկապղծության հետ: Օրերս նա հրահրել է հերթական, ավելի մասշտաբային, կասեի՝ միջպետական և միջեկեղեցական սկանդալ:


Իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի՝ Կոստանդնուպոլսի հարևանությամբ գտնվող Խալքիս կղզու հունական եկեղեցում արված մոմավառության լուսանկարը, Խորեն վարդապետը գրել է. «Անաստվածը մոմ էլ է վառում»:
Ժողովրդական առածն ասում է. «Գայլի գլխին ավետարան են կարդում, ասում է՝ արագացրեք, հոտը սարն անցավ»: Ինչպես հիշյալ գայլը, այնպես էլ սույն հոգևորականը երբեք չի խրատվում իր շուրջ հասունացած աղմուկ-աղաղակից: Հիմա արդեն, այս արարքի համար Հունաստանից բողոքի նոտա կուղղվի թե՛ Մայր Աթոռին, թե՛ ՀՀ արտգործնախարարությանը՝ ծիծաղելի պատճառով:
Սփյուռքում գտնվող հոգևորականի առաջին անելիքը հայապահպանությամբ ու հոգևորականությամբ զբաղվելն է: Սփյուռքում գտնվող հոգևորականի խնդիրը չէ՝ տվյալ երկրի վարչապետը աստվածապա՞շտ է, թե՞ անաստված:
Մեր հունահայ բարեկամները տեղեկացրին, որ վարդապետի արարքը տհաճ անակնկալ է եղել վարչապետի գրասենյակի ու անձամբ վարչապետի համար: Հունահայ համայնքի՝ Մայր աթոռին մոտ կանգնած շրջանակներն իրենց անհանգստությունն ու դժգոհությունն են հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետին՝ անվստահություն հայտնելով Խորեն վարդապետին և պահանջելով նրա հեռացումը Հունաստանից:


Հույս ենք հայտնում, որ Հայոց հայրապետը գոնե այս անգամ խիստ կդատի Խորեն վարդապետ Առաքելյանին և նրան նվազագույնը կհեռացնի հունահայոց թեմից, որովհետև, ինչպես տեսնում ենք, այդ մարդը քայլող անպատվություն է Հայ առաքելական եկեղեցու համար և վտանգում է հայ-հունական կրոնական-պետական հարաբերությունները:


Սա արդեն Հայ առաքելական եկեղեցու պատվի հարցն է, մանավանդ հիմա, երբ չորս կողմից դավադիր նշանառության տակ է առնված այն, որովհետև վարդապետ կոչված Խորենի արարքը, ուզենք, թե չուզենք, վայրահաչելու առիթ է տալու բոլոր նրանց, ովքեր առիթը բաց չեն թողնում քննադատելու և խայտառակելու մեր եկեղեցին:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ